Նորություններ
Գիտաժողովներ
Արխիվ
Հղումներ
Մեր մասին
Կառուցվածք
Աշխատակազմ
Հրապարակումներ
Ատենախոսություններ
Զեկուցումներ
Գրադարան
Կապը մեզ հետ
Հայտարարություններ
Ru
En

 

 

Հիմնադրման տարեթիվ` 1959

Տնօրեն` Ավետիսյան Պավել Սեդրակի

Հասցե` 0025, ՀՀ, ք. Երևան, Չարենցի փ. 15

Հեռախոս` 374.10 556896

Ֆաքս` 374.10 556896, 374.10 552645

e-mail: pavetisyan@sci.am

Ինստիտուտի հիմնական գիտական ուղղություններն են հնագիտությունը, ազգագրությունը, ազգաբանությունը, էթնոսոցիոլոգիան, բանահյուսությունը, վիմգրությունը: Ինստիտուտիգիտական գործունեության ոլորտում առանձնահատուկ տեղ ունեն անընդմեջ տարվող դաշտային հետազոտական և հավաքչական աշխատանքները, Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը ձևավորելու և հարստացնելու նպատակով:

Հնագիտություն, վիմագրություն և մարդաբանություն:

Բացահայտվել և նկարագրվել են քարի դարի մ.թ.ա. VII-I հազ. հնագիտական մշակույթները, հնագույն հասարակությունների զարգացման օրինաչափությունները, վաղ պետական կազմավորումների հնագիտական դրսևորումները: Ուսումնասիրվել են նեոլիթ-բրոնզեդարյան, Վանի թագավորության, հելլենիստական, անտիկ շրջանների, միջնադարյան բնակավայրեր:

Ազգագրություն և բանահյուսություն:

Ինստիտուտում արժեքավոր հետազոտություններ են կատարվել հայոց ավանդական և ժամանակակից կենսապահովման մշակույթի, ժողովրդագրության, ազգային փոքրամասնությունների, կենցաղի, սովորույթների, հավատալիքների, պարերի, խաղերի ուսումնասիրության, քաղաքական ազգաբանության, սոցիալական պլանավորման ազգաբանության, ինչպես նաև Հայաստանի հանրության ազգաբանական դիմագծի պահպանման և փոփոխման գործոնների, ՀՀ-ում էթնոսոցիալական և մշակութային գործընթացների, հայոց տոնածիսական համակարգի, հայոց արդի կենցաղի և ընտանեկան հարաբերությունների, աշխատանքային միգրացիայի առանձնահատկությունների ուսումնասիրության ոլորտներում:

Ինստիտուտը զբաղվում է բանահյուսական հուշարձանների գիտական համահավաք բնագրերի կազմմամբ, առանձին ազգագրական շրջանների արդի բանահյուսական ժառանգության հավաքմամբ և ուսումնասիրությամբ: Հիմնարար հետազոտություններ են կատարվում համեմատական առասպելաբանության ուսումնասիրության, հայկական հեքիաթների սյուժետային տիպերի նշանացանկ-համացույցի և երգային բանահյուսության մոտիվների համաբարբառի կազմման ուղղությամբ:

Ուսումնասիրության արդյունքները իրենց արտացոլումն են գտել «Հնագիտական պեղումները Հայաստանում»` 23 հատոր, «Հայաստանի հնագիտական հուշարձանները»` 20 հատոր, «Դիվան հայ վիմագրության»` 8 հատոր, «Հայկական ժողովրդական հեքիաթներ»` 15 հատոր, «Հայ ազգագրություն և բանահյուսություն»` 26 հատոր մատենաշարերում և բազմաթիվ մենագրություններում: